Սպորտ

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ մրցաշրջանի ավարտին 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ մրցաշրջանի ավարտին 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին:

«Հենրիխ Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք է ստացել: Նա պատրաստ չի լինի Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղին: Կիսապաշտպանը չի մասնակցի նաև Անգլիայի առաջնության «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» դեմ խաղերին: Մխիթարյանը կարող է խաղալ մրցաշրջանի վերջում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 60-րդ րոպեին: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում