Սպորտ

Ֆուտբոլի Մ14 տարեկանների հավաքականը հաղթել է Բելառուսի թիմին

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Մ14 տարեկանների հավաքականը հաղթել է Բելառուսի թիմին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ14 տարեկանների թիմը առաջին հաղթանակն է տոնել ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց զարգացման մրցաշարը: Առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի Մ14-1 և Բելառուսի Մ-14 հավաքականները: Հայաստանի Մ14-1 հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում աչքի են ընկել Արմեն Սարգսյանը և Կարեն Դավթյանը:

Հայաստանի Մ14-1 հավաքականը դաշտ դուրս եկավ հետևյալ կազմով. 1.Վազգեն Մարտիրոսյան, 23. Սարգիս Սողոմոնյան, 21. Արմեն Սարգսյան, 8. Արմեն Ադամյան, 2. Վանիկ Պետրոսյան, 10. Կարեն Դավթյան, 14. Հովհաննես Ղազարյան, 4. Միքայել Ղազարյան, 19. Սուրեն Ապրեսյան, 16. Վրեժ Մկրտչյան, 3. Էրիկ Հակոբյան: Պահեստայիններ. 12. Աշոտ Նիկողոսյան, 17. Արամայիս Խաչատրյան, 5. Իշխան Դարբինյան, 9. Լևոն Պետրոսյան, 14. Էրիկ Ամիրխանյան, 20. Սամվել Հարությունյան, 15. Նարեկ Հարությունյան, 6. Ալիկ Մկրտչյան, 18. Էդգար Հունանյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում