ԱԺ հանձնաժողովները միաձայն դրական եզրակացություն տվեցին ՀՀ-ԵՄ համաձայնագրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերություններ և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստում դրական եզրակացություն տվեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին` ընդգրկելով այն լիագումար նիստի օրակարգում: Համաձայնագիրը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանում անցումը կառավարման խորհրդարանական համակարգի ենթադրում է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների կառավարությունների, խորհրդարանների համագործակցության ու երկխոսության ընդլայնում, հաշվետվողականության աստիճանի ավելացում:

«Հավատացած ենք, որ Հայաստան Եվրամիություն հարաբերություններում գործադիրի արդյունավետ քայլերը պետք է զուգորդվեն օրենսդիրի աջակցությամբ և վստահությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության համաձայնագիրը արդյունք է հենց այդպիսի աջակցության և վստահության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել քաղաքական երկխոսությունը Երևանի և բրյուսելի միջև, հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար, քանի որ ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ ամուր հանձնառություններն ընկած են նոր համաձայնագրի հիմքում: «Համաձայնագրով կստեղծվեն էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում առավել ամուր համագործակցություն, ինչպես նաև ակտիվ շարժունակություն` ի օգուտ մեր քաղաքացիների: Համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերություններում. Այն կնպաստի տնտեսական համագործակցությանը` բարելավելով բիզնես միջավայրը, նոր հնարավորությունները կտա բիզնեսի, ներդրումների և նոր աշխատատեղերի համար»,- ասաց Նազարյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ համաձայնագիրը կուղղորդի Հայաստանի և Եվրոպական միության տնտեսական և քաղաքական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ:

Խորհրդարանական երկու հանձնաժողովների անդամները միաձայն կողմ քվեարկեցին համաձայնագիրը Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին հարցին: Այն կքննարկվի Ազգային ժողովի` ապրիլի 10-ին մեկնարկող քառօրյա նիստի ընթացքում:

Հայերեն English

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով