Life

Էնրիկե Իգլեսիասի մասնակցությամբ նոր տեսահոլովակը մեկ օրում YouTube-ում  մեկ միլիոն դիտում է հավաքել

1 րոպեի ընթերցում

Էնրիկե Իգլեսիասի մասնակցությամբ նոր տեսահոլովակը մեկ օրում YouTube-ում  մեկ միլիոն դիտում է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնրիկե Իգլեսիասի և կուբացի երգիչ Դեսեմեր Բուենոյի «Nos fuimos lejos»` «Մենք հեռու ենք գնացել» տեսահոլովակը YouTube-ում մեկ միլիոն դիտում է հավաքել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Կուբայի Prensa Latina գործակալությունը: Տեսահոլովակը նկարահանվել է Լաս Վեգասում: «Ես այս երգը հորինել եմ հայտնի կոմպոզիտոր Խորխե Լուիս Պիլոտոյի հետ: Էնրիկե Իգլեսիասը երկրորդն էր, ով լսել է ստեղծագործությունը: Այն նրան այնքան է դուր եկել, որ նա որոշեց միանալ մեր թիմին»,-ասաց Բուենոն: Նրա խոսքով` երգն իրենից ռոմանտիկ սիրո խոստովանություն է ներկայացնում:

Այս տեսահոլովակը երգիչների համատեղ արդեն չորրորդ գործն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում