Սպորտ

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը. Mirror

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը. Mirror

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթաղնի մրցաշրջանի մնացած հատվածը, որը ստացել էր Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Mirror-ը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա բաց կաթողնի միայն Անգլիա Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սաուհեմփոն»-ի հետ մրցավեճը: «Հետազոտությունից հետո վերականգնման ժամկետները հասան վեց շաբաթի»,- գրում է աղբյուրը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Արսենալ» է տեղափոխվել հունվարին: Մինչ այժմ նա կանոնիրների կազմում անցկացրել է 12 խաղ և խփել 2 գոլ՝ կատարելով 6 գոլային փոխանցում:

«Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով, իսկ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում