Սպորտ

Վենգերը մտավախություն ունի, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել մի քանի շաբաթ

1 րոպեի ընթերցում

Վենգերը մտավախություն ունի, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել մի քանի շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտավախություն ունի, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է մի քանի շաբաթ բաց թողնել: «Նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի կենտրոնական կապանը: Վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հետազոտություններից հետո, սակայն առաջին տպավորությունները ամենալավը չեն: Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ, սակայն հույս ունեմ, որ դա սխալ տպավորություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Sky Sports-ը մեջբերել է Վենգերի խոսքը:

Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածք է ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում՝ հանդիպման 61-րդ րոպեին: Ապրիլի 5-ին կայացած մրցավեճում լոնդոնցիներն առավելության են հասել 4:1 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում