Life

The Guardian-ը կազմել Է պատմության մեջ լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների վարկանիշը

2 րոպեի ընթերցում

The Guardian-ը կազմել Է պատմության մեջ լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Guardian հրատարակությունը կազմել Է պատմության մեջ լավագույն հիփ-հոփ կոմպոզիցիաների վարկանիշը, որոնց հեղինակներն ու կատարողները եղել են կանայք: Ցուցակի առաջատարը դարձել Է կին ռեփեր Միսի Էլիոթի The Rain թրեքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմպոզիցիան թողարկվել Է 1997 թվականին: Դրանում օգտագործվում են բլյուզի երգչուհի Էնն Փիբլի՝ 1973 թվականին թողարկված I Can՚t Stand the Rain երգի սեմփլները: Երաժշտական քննադատները Էլիոթի թրեքը որակել են որպես «արվեստի հղկված մինիմալիստական ստեղծագործություն»: Երկրորդ տեղում հայտնվել Է կատարող Լիլ Կիմի Big Momma Thang կոմպոզիցիան: Դրանում կին ռեփերը հայտարարում Է, որ տղամարդը, որն իր հետ սեքսով Է զբաղվում, պետք Է իրեն օրգազմի հասցնի առնվազն 24 անգամ:

Երրորդ հորիզոնականում հիփ-հոփ երգչուհի Քարդի Բիի Bodak Yellow թրեքն Է: 2017 թվականին երգը տեղ Է գտել Rolling Stone հանդեսի վարկածով տարվա լավագույն կոմպոզիցիաների թոփ-10-ում:

Թոփ-10-ում նաեւ հայտնվել են կին կատարողներ BWP-ի Two Minute Brother, ռեփեր Լորին Հիլի Doo Wop, Նիկի Մինաժի Did It On ‘Em, Ազալիա Բենքսի կատարմամբ՝ 212, շվեդուհի Նենե Չերիի Buffalo Stance թրեքները եւ Not Tonight կոմպոզիցիան, որը հայտնվել Է Էնջի Մարտինեզի, Լիլ Քիմի, Միսի Էլիոթի, Left Eye-ի եւ Da Brat-ի կոլաբորացիայի շնորհիվ: Վարկանիշը եզրափակում Է ամերիկուհի ռեփեր Ֆոքսի Բրաունի I’ll Be երգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում