«Ուզում եմ անունս թողնել «Արսենալ»-ի պատմության մեջ». Հենրիխ Մխիթարյան 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Four Four Two» ամսագրի հետ զրույցում ասել է, որ կցանկանար դառնալ «զինագործների» լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:

«Երբ ես լսեցի «Արսենալ»-ի հետ գործարքի մասին, ասացի՝ այո: Ես ինքս էի ուզում անել դա: «Արսենալ» տեղափոխվելու համար երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չէի էլ կարող երազել ավելի լավ մեկնարկի մասին: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլին: Ես միացա «Արսենալ»-ին, քանի որ Վենգերն էր այդպես ցանկանում, ոչ էլ ուզում էր ազատվել Սանչեսից: Մենք տարբեր բնավորությունների, տարբեր ֆուտբոլիստներ ենք: Ես ամեն ինչ անելու եմ ակումբի համար»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամսագրի հետ զրույցում ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը շեշտել է, որ ցանկանում է իր անունը գրել «Արսենալ»-ի պատմության մեջ: «Ուզում եմ իմ անունը թողնել «Արսենալ»-ի պատմության մեջ և դառնալ լեգենդար ֆուտբոլիստներից մեկը»,-ընդգծել է ֆուտբոլիստը:

Լուսանկարը` Four Four Two

Հայերեն English Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը