Հասարակական

Շառլ Ազնավուրին նվիրված երեկույթ՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրին նվիրված երեկույթ՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի ստեղծագործությունները, ներկայացրել դրվագներ նրա կյանքից: Ցերեկույթն անցկացվել է զուգահեռաբար հայերեն և ֆրանսերեն:

Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում ֆրանսերենն ուսուցանվում է որպես երրորդ օտար լեզու:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում