Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը Պաուլո Կոելյոյի մակագրությամբ գիրք է ստացել  

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը Պաուլո Կոելյոյի մակագրությամբ գիրք է ստացել  

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սիրելի գիրքը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆուտբոլիստը: «Սիրելի գրքերիցս մեկը, որի հեղինակը Պաուլո Կոելյոն է»,-գրել է Մխիթարյանը:

Նա գիրքը ստացել է հեղինակի մակագրությամբ. «Հենրիխ, սերը ուղղորդող է»:

Հենրիխ Մխիթարյանն ավելի վաղ ճանաչվել էր «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում