Life

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ 2018»-ում հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում

1 րոպեի ընթերցում

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ 2018»-ում հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում`16-րդ համարի ներքո:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնակիցների ելույթների հերթականությունը հրապարակվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում:

Սևակ Խանաղյանը «Եվրատեսիլ-2018»երգի մրցույթում կկատարի «Քամի» երգը:

Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում