Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն ավելացել է շուրջ հինգ անգամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 372 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 26 մլն 854.1 հազար ԱՄՆ դոլար : Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչվելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակում Հայաստան է ներմուծվել 5 մլն 053.1 հազար դոլար արժողությամբ 339.2 տոննա ապրանք:

Ստացված օգնության մեջ մեծ ծավալ են կազմել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները` շուրջ 12մլն 510.5 հազար դոլարի, սարքերը և ապարատները` 11 մլն 412.7 հազար դոլարի, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները` 1545.2 հազար դոլարի:

Ամենաշատ մարդասիրական օգնություն է տրամադրել Միացյալ Նահանգները`16 մլն 052.7 հազար դոլարի, այնուհետև Չինաստանը´ 1 մլն 693.0 հազար դոլարի և Հնդկաստանը` 1 մլն 028.4 հազար դոլարի:

ԵՄ երկրներից ստացվել է 784.4 հազ. դոլարի օգնություն: ԱՊՀ երկրներից 2018-ի հունվար-փետրվարին մարդասիրական օգնություն չի ստացվել:

Հայերեն العربية Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ