«Արարատ»-ի պատանի ֆուտբոլիստները հավաք կանցկացնեն Շվեյցարիայում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի երեք պատանի ֆուտբոլիստները Շվեյցարիայում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Ապրիլի 10-ից 22-ը «Արարատ-2005» թիմի երեք ֆուտբոլիստ Կորյուն Կիրակոսյանը, Հայկ Ավագյանը և Էրիկ Բաբայանը, մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանի գլխավորությամբ կմեկնեն Շվեյցարիա՝ մասնակցելու տեղի «Ստադ Նիոն» թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաքին:

Պատանի ֆուտբոլիստները մարզվելու են շվեյցարական ակումբի` իրենց հասակակիցների հետ, իսկ մարզիչ Մաքսիմ Առաքելյանը կմասնակցի վերապատրաստման և փորձի փոխանակման «Ստադ Նիոն»-ի մարզիչների հետ: Ապրիլի 17-ին արարատցիները կմեկնեն Ֆրանսիա՝ Լիոն քաղաք, որտեղ 3 օր կանցկացնեն «Լիոն» ակումբի ակադեմիայում:

Այդ ժամանակահատվածում «Լիոնի» սաները մասնակցելու են պատանեկան Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, իսկ «Արարատ»-ի ֆուտբոլիստները մարզվելու են նրանց հետ:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը