Ստամբուլի փողոցներում Աթեշյանի դեմ թռուցիկներ են փակցվել. գործին միջամտել է ոստիկանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների միջամտության հետևանքով Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների ժամանակ Աթեշյանի դեմ բողոքի դրսևորումները տեղափոխվել են փողոցներ:

«Ակոս»-ի փոխանցմամբ՝ քաղաքի հայաշատ Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի բանուկ փողոցներում փակցվել են Աթեշյանի նկարով թռուցիկներ: Դրանց վրա նա պատկերված է սև փակված աչքերով:

Հայտնի է դարձել, որ ոստիկանությունն արդեն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու թռուցիկները փակցնողների ինքնությունը: Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ուսումնասիրել անգամ հարակից փողոցների տեսախցիկների ձայնագրությունները: Բացի այդ, որոշ հատվածներում ոստիկանությունն արդեն հեռացրել է այդ թռուցիկները:

Հայ փաստաբան Սեբու Ասլանգիլը դեպքի առնչությամբ հայտնել է, որ փողոցներում թռուցիկներ փակցնելը հանցանք չի համարվում: «Քանի դեռ այդ թռուցիկների բովանդակությունը որևէ հանցանք չի պարունակում, որևէ իրավական գործընթաց չի կարող սկսվել դրանց առնչությամբ: Միայն եթե լինի բողոքող կողմ, կյանքի համար վտանգի կամ սպառնալիքի հիմնավորմամբ ոստիկանությունը կարող է ուսումնասիրություն սկսել»,- հայտնել է նա:

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ինուշացած պատասխանել էրՊոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:

Այս հայտարարությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ինորոշում է կայացրելայն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017 թվականի մարտի 15-ին Հոգևոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, հրաժարական է ներկայացրել:

Հայերեն العربية English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում