Թուրքիան հեռու է եվրոպական արժեքներից. Հունաստանի պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսն արձանագրում է, որ Թուրքիան դեռ հեռու է եվրոպական արժեքներից: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով մարտի 2-ին վատ եղանակային պայմանների պատճառով մոլորված և Թուրքիայի տարածքում հայտնված հույն զինծառայողներին լրտեսության մեջ մեղադրելու և կալանավորելու Թուրքիայի որոշմանը, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ընդգծեց, որ Հունաստանը ցանկանում է եվրոպական արժեքներին մոտ Թուրքիա տեսնել, սակայն, դատելով Թուրքիայի նախագահի հայտարարություններից և այդ երկրի իշխանությունների որոշումներից, պարզ է դառնում, որ Թուրքիան ձգտում է դեպի անցյալ:

«Դատելով Էրդողանի հայտարարություններից և Թուրքիայի իշխանությունների որոշումներից՝ Անկարան դեպի անցյալն է ձգտում և մտադիր է Օսմանյան Կայսրություն ստեղծել: Սա հեռացնում է Թուրքիային եվրոպական արժեքներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կամենոսը:

Պանայոտիս Կամենոսը հարկ համարեց Թուրքիային հիշեցնել, որ նախկինում նման իմպերիալիստական փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Մարտի 2-ին Հունաստանի զինված ուժերի 2 զինծառայողմոլորվել են և հայտնվելԹուրքիայի տարածքում: Զինծառայողները հերթապահել են Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանային գետ հանդիսացող Մարիցա գետի հատվածում, եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և հայտնվել թուրքական կողմում: Հունաստանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Անգելոս Միթրետոդիսը և ենթասպա Դիմիտրիս Կաուկլազիսը մեղադրվում են «ռազմական լրտեսության փորձի կատարման ևռազմական արգելված գոտի մուտք գործել» համար: Մարտի 27-ին Թուրքիայի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է թուրք-հունական սահմանները հատած 2 հույն զինծառայողին ազատ արձակելու վերաբերյալ նրանց փաստաբանների պահանջը: Հույն զինծառայողները շարունակելու են կալանավորված մնալ:

Հայերեն العربية English Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին