Ռեփեր Թայգան հերքել է Քայլիի Ջենների երեխայի հայրը լինելու լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հեռուստաաստղ Քայլի Ջենները իր առաջնեկին լույս աշխարհ է բերել փետրվարին: Երկար ժամանակ լուրեր էին պտտվում,որ երեխայի հայրը Քայլիի նախկին ընկեր`ռեփեր Թայգան է: Սակայն երեխան`Սթորմի Վեբսթրը, կրում է երաժիշտ Թրևիս Սքոթի ազգանունը:

«Արմենպրես լայֆ»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հայտնում է, որ Թայգան հոգնել է մարդկանցից,ովքեր անընդհատ խոսում են իր`երեխայի հայրը լինելու մասին: Ռեփերն, անդրադառնալով այդ բամբասանքներին,իր թվիթերյան էջում գրել է`«Ես երբեք ոչինչ չեմ ասել ուրիշի երեխայի և ուրիշի ընտանիքի մասին և նման բան երբեք չեմ անի: Խնդրում եմ՝ դադարեցրեք կեղծ լուրեր տարածելը..»

Ենթադրությունները,որ Թայգան և Քայլին միասին են,սկսվեցին այն ժամանակ,երբ ռեփերը բաժանվեց Բլեք Չայնայից,ով իր որդու մայրն է,իսկ օրեր անց մասնակցեց Քայլիի ծննդյան տարեդարձին:Թայգայի պնդմամբ՝ նրանք ընդամենը ընկերներ էին: Մեկ տարի անց թողարկվեց Թայգայի նոր երգի տեսանյութը,որի հերոսուհին Քայլին էր:

2017 թ. մոդել Բլեք Չայնան և Ռոբ Քարդաշյանը հայտարարեցին,որ նշանվել են և սպասում են երեխայի`Դրիմ Քարդաշյանին: Որոշ ժամանակ անց նրանք ևս բաժանվեցին:

Սեպտեմբերից համացանցում շշուկներ էին պտտվում, որ 20-ամյա Քայլի Ջենները և 25-ամյա Թրևիս Սքոթը ծնող են դառնալու։ Թեև Ջենները երբեք հրապարակայնորեն չէր հայտարարել,որ Թրևիս Սքոթն է երեխայի հայրը, այնուամենայնիվ,երեխայի ծննդյան մասին հաղորդվող տեսանյութում երաժիշտը ևս նկարահանվել էր: Առաջնեկի ծննդից մի քանի ամիս անց զույգը բաժանվեց: Թրևիս Սքոթը ասել է,որ մշտապես կօգնի Քայլիին երեխայի հարցում,բայց հարաբերությունները շարունակել չի ցանկանում:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ