Մտածում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի. Մերի Երեմյանը պատմում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «21TV»-ի «Հայ 10» ծրագրի հաղորդավարուհի Մերի Երեմյանը նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում: Սա ֆիլմում նկարահանվելու նրա առաջին փորձն է: Նա մարմնավորում է մի կնոջ, որն անհաջող ամուսնության զոհ է դարձել: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Մերին պատմել է հաղորդավարությամբ չզբաղվելու եւ հեռուստասերիալում նկարահանվելու մասին:

«Միշտ ցանկացել եմ ֆիլմում նկարահանվել, բայց վախեցել եմ: Մտածում էի, որ ոչինչ չի ստացվի: Փորձելուց հետո փոշմանել եմ, որ այսքան ժամանակ բաց եմ թողել հնարավորությունը եւ չեմ նկարահանվել: Ես ինձ դեռ դերասանուհի չեմ համարում: Դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Առաջին փորձս բարդ էր, քանի որ փորձ չունենալն արդեն իսկ դժվար է: Բայց ռեժիսորի եւ դերասանների օգնությամբ կարողացել եմ հաղթահարել եւ հունի մեջ ընկնել: Ես ամեն օր աշխատում եմ ինձ վրա եւ փորձում եմ կատարելագործվել: Չեմ ասի, որ ինքս ինձնից գոհ եմ, բայց աճ նկատում եմ»,- ասաց Մերին:

Նրա խոսքով` իր համար շատ դժվար էր նաեւ կերտել այնպիսի կերպար, որն իրեն օտար է: «Սոնան ամուսնացած կին է: Նրա ամուսնական կյանքն իսկական դժոխք է: Փորձում եմ կերպարիս հոգեբանորեն մոտենալ եւ անկեղծ ներկայացնել Սոնայի ապրումներն ու կենսակերպը, որն ինձ համար օտար է: Ես ու Սոնան նման չենք իրար: Բայց մեր հասարակության մեջ նման կանանց շատ կարող ես հանդիպել»,- նշեց Մերին:

Հաղորդավարուհին նշեց, որ այս շրջանում միայն նկարահանվում է հեռուստասերիալում: Բայց դա չի նշանակում, որ ինքը հաղորդավարությամբ չի զբաղվի: «Ես հաղորդավարությունը չեմ թողել: Պարզապես, այս շրջանում նոր ծրագրեր չկան: Հիմա միայն կենտրոնացած եմ հեռուստասերիալում նկարահանվելու ուղղությամբ»,- ավելացրեց նա:

Ի դեպ, Մերին նշեց, եթե առաջիկայում հեռուստասերիալում նկարահանվելու նոր առաջարկներ ստանա, անպայման կընդունի: Իր համար սկզբունքային է, երբ կերպարը հետաքրքիր եւ զարգացող է:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝Մերի Երեմյանի ֆեյսբուքյան էջից

Հայերեն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո