«Արսենալ»-ի երիտասարդ ֆուտբոլիստները չեն կարողանում արտասանել Մխիթարյանի ազգանունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արսենալ»-ի ֆուտբոլիստները շարունակում են դժվարություններ ունենալ իրենց խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի ազգանունն արտասանելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հենրիխ Մխիթարյանի ազգանունը ճիշտ արտասանելու հարցում խաղընկերներին օգնելու փորձ է արել «Արսենալ»-ի գերմանացի պաշտպան Պեռ Մերտեսակերը:

«Արսենալ»-ի երիտասարդական թիմի «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է տեսանյութ, որում Պեռ Մերտեսակերը լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի խաղացողներ Էյնսլի Մայթլենդ-Նայլսին և Ռոբ Հոլդինգին փորձում է սովորեցնել, թե ինչպես է պետք է արտասանել Մխիթարյանի ազգանունը:

Չնայած Մերտեսակերի գործադրած ջանքերին` ոչ Նայլսը, ոչ Հոլդինգը չեն կարողացել ճիշտ արտասանել հայ կիսապաշտպանի ազգանունը: Փոխարենը նրանք կարողացել են արտասանել թիմի մեկ այլ նորեկի` Կոնստանտինոս Մավրոպանոսի ազգանունը:

Հայերեն English

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը