Life

Քրիստինա Ագիլերան հանել Է կեղծամը եւ ցուցադրել բնական դեմքը

2 րոպեի ընթերցում

Քրիստինա Ագիլերան հանել Է կեղծամը եւ ցուցադրել բնական դեմքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան առանց դիմահարդարման եւ կեղծամի լուսանկարվել Է Paper magazine հրատարակության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Շոու բիզնեսում 20-ամյա ողջ կարիերայի ընթացքում աստղն օգտագործել Է բազմաթիվ դեկորատիվ կոսմետիկաներ: Երբ 37-ամյա Ագիլերայի դեմքը խոշոր պլանով հայտնվեց հանդեսի շապիկին, երկրպագուները նկատեցին պեպեններ, որոնք երգչուհին խնամքով թաքցնում Էր տոնային քսուքի հաստ շերտի եւ դիմափոշու տակ: «Ինձ միշտ դուր Է եկել փորձեր անելը: Ես սիրում եմ թատերայնությունը, սիրում եմ ստեղծել նոր սյուժե եւ կերպարներ մարմնավորել բեմի վրա կամ տեսահոլովակում: Եմ արտիստուհի եմ իմ խառնվածքով: Բայց այժմ, նույնիսկ երաժշտության մեջ, ես ինձ գնահատում եմ այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես ազատություն եմ զգում՝ դեն նետելով բեմական իմիջը եւ ցուցադրելով իմ բնական գեղեցկությունը»,-պատմել Է երգչուհին:

Սակայն նա հավելել Է, որ շատ Է սիրում մեյքափը, եւ անպայմանորեն կվերադառնա նախկին վառ կերպարին: Քրիստինա Ագիլերան ամերիկացի երգչուհի Է, դերասանուհի, պարուհի, պրոդյուսեր, հեռուստաաստղ եւ երգերի հեղինակ: Նա արժանացել Է վեց «Գրեմմի» մրցանակի եւ մեկ «Լատինական Գրեմմի մրցանակի»:

A post shared by Paper Magazine (@papermagazine) on Mar 26, 2018 at 2:24pm PDT

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում