«Գանձասար-Կապան»-ը խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ
1 րոպեի ընթերցում
![«Գանձասար-Կապան»-ը խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/927646.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապան»-ը խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում:
«Գանձասար-Կապան»-ի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Կապանյան ակումբը Հայաստանի ընթացիկ առաջնությունում 28 միավորով երկրորդ հորիզոնականը կիսում է «Շիրակ»-ի հետ:
Կարեն Բարսեղյանն ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել ընթացիկ մրցաշրջանի սկզբից: