Մեծ պատասխանատվությամբ եւ հուզմունքով էի լցված․ Սրբուհի Սարգսյանը պատմում է Ուկրաինայի «Ձայնը» նախագծում ելույթի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Մենամարտ» փուլում մասնակիցներ Սրբուհի Սարգսյանը եւ Ալինա Ռուսինովան կատարել են «Ти Мій» երգը։ Նրանց կատարումը հուզել է ժյուրիի անդամներին։ Երգչուհիների մարզիչը՝ Պոտապը, նախագիծը շարունակելու համար ընտրել է Սրբուհուն։ «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է իր զգացողությունների եւ սպասումների մասին։

«Երբ բեմ բարձրացա, մեծ պատասխանատվությամբ եւ հուզմունքով էի լցված։ Քանի որ «Ти Мій» երգը Ուկրաինայում սիրված է։ Այն իր ժամանակին հիթ է դարձել։ Չկա այնպիսի մեկը, որը չիմանա այդ երգի մասին։ Պատկերացրեք, թե ինձ համար որքան բարդ էր։ Ես առաջին անգամ էի ուկրաիներեն երգում, բացի այդ պետք է այնպես անեի, որ մարդկանց փոխանցեի այն զգացողությունը, որը կա երգում, եւ գոհացնեի։ Շատ եմ աշխատել երգի վրա, բայց մեկ է հուզմունքս շատ էր։ Բացի այդ երգը կատարել ենք նոր մեկնաբանությամբ։ Եթե համեմատենք օրիգինալ կատարման հետ, մեր ներկայացրած cover-ը շատ տարբեր է։ Կարծիքներից եւ արձագանքներից հասկացա, որ այն դուր է եկել նոր սերնդին, որն ինձ համար շատ ոգեւորիչ է։ Պետք է նշեմ, որ այն, ինչ ուզում էինք ստանալ, ստացանք»,- ասաց Սրբուհին։

Երգչուհին նշեց, որ երգի ընտրությունը իրենց մարզչին էր։ «Նա ցանկանում էր, որ մենք երգեինք ուկրաիներեն։ Այդ երգն առաջին անգամ եմ լսել եւ միանգամից սիրահարվել։ Արդեն իսկ պատկերացնում էի, թե ինչ արդյունք ենք ստանալու»,- հավելեց Սրբուհին։

Նա չէր էլ պատկերացնում, որ Պոտապը կարող էր ընտրել իրեն։ «Մի փոքր հավատ կար, որ կանցնեմ, բայց չէի սպասում։ Ինձ համար անսպասելի էր, երբ Պոտապը կտրուկ ասաց՝ անցել եմ։ Աննկարագրելի էր այդ պահը, քանի որ մինչեւ իմ անունը կհնչեր, ես իմ զգացմունքների եւ իմ քննարկումների մեջ եփվում էի։ Փորձում էի ինքնակառավարել ինձ։ Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Պոտապի հետ։ Նրանից շատ բան եմ սովորում եւ նրա պրոֆեսիոնալիզմն ինձ դուր է գալիս։ Երբեք չեմ պատկերացրել, որ ես կարող եմ նման մարդու հետ աշխատել»,- հավելեց Սրբուհին։

Երգչուհին արդեն պատրաստվում է հաջորդ փուլին։ «Ինձ դուր է գալիս, երբ տեսնում եմ մարդկանց արձագանքները։ Ես հետեւում եմ բոլորին եւ այն ինձ ոգեւորում է։ Ուզում եմ, որ այդ ակտիվությունը շարունակվի եւ էլ ավելի շատանա»,- եզրափակեց Սրբուհին։

Մելինե Տոնոյան

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ