Միջազգային

Թուրքիայի կողմից Աֆրինում վերահսկողություն սահմանելը քաղաքական առևտրի հետևանք է. Կիրո Մանոյան

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի կողմից Աֆրինում վերահսկողություն սահմանելը քաղաքական առևտրի հետևանք է. Կիրո Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Աֆրին քաղաքի նկատմամբ թուրքական ուժերի կողմից ամբողջական վերահսկողություն սահմանելու գործում քաղաքական առևտուրն ակնհայտ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Համաձայն չլինելով Սիրիայում Թուրքիայի քայլերին՝ ԱՄՆ-ն ամեն դեպքում չի ցանկանում ամբողջովին առճակատման գնալ: Դա քրդական ուժերին ինչ-որ իմաստով մղեց, որ ետ քաշվեն, և Աֆրինի վիճակը չլինի այն, ինչ եղել է այլ քաղաքներում, որտեղ տարբեր զինյալներ դիմադրել են, երկար ժամանակ պահել բնակավայրերը, սակայն արդյունքում ամբողջությամբ դրանք ավերվել են: Աֆրինում նման բան չեղավ, թեև Թուրքիան հիմա հոխորտում է, որ ինքը հաղթեց, սակայն իրականությունն այն է, որ քրդական ուժերը որոշել են ետ քաշվել և պարտիզանական կռիվներ մղել, որպեսզի ի վերջո Թուրքիային դուրս մղեն այդ շրջանից»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, բայց հարցը նաև այն է, որ Թուրքիան հայտարարում է, թե սրանով չի սահմանափակվելու, ընդհակառակը իր գործողությունները շարունակելու է հասնելու համար Սիրիա-Իրաք սահման, որպեսզի իր հարավային սահմանի վրա անվտանգ զգա: Այս համատեքստում ի՞նչ վտանգներ կան Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող հայության համար:

«Հյուսիսային հիմնական քաղաքը, որտեղ հայեր են բնակվում, Ղամիշլին է, եթե իսկապես գործողությունները հասնեն այդտեղ, ապա դա կնշանակի հայությունը վտանգի տակ կլինի: Թե որքան հայ է բնակվում այդ հատվածում, հստակ տեղեկություն չկա, սակայն մոտավորապես մի քանի հազարի մասին է խոսքը: Իհարկե, ես վստահ չեմ, որ տարբեր ուժեր` լինեն ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, թույլ կտան, որ Թուրքիան այդքան ծավալվի»,-ասաց Կիրո Մանոյանը:

Թե որն է այդ կարմիր գիծը, որից այն կողմ միջազգային ուժերը թույլ չեն տա Թուրքիան առաջ գնա, ըստ Կիրո Մանոյանի, դժվար է ասել: Նրա խոսքով՝ Սիրիայում ներկա են բավական հակասական շահերով պետություններ, որոնք ամեն պահի կարող են իրենց կեցվածքը փոխել:

Հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները՝ Կիրո Մանոյանը նշեց, որ սիրիական խնդրի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացը վտանգված է:

«Սիրիական տագնապը շատ շուտ ավարտ չի ունենալու: Այն վաղուց արդեն ներսիրիական խնդիր չէ, այլ վերածվել է տարածաշրջանում շահագրգռված տարբեր ուժերի ուղղակի բախման: Այնպիսի իրավիճակ է, որ Սիրիայի ներքաղաքական խնդիրները լուծելուն հերթը չի հասել: Իհարկե, տարբեր ձևաչափերով քննարկումներ կլինեն, բայց հարցը չի կարգավորվի, մինչև այդ ուժերը դուրս չգան Սիրիայից»,-հավելեց Կիրո Մանոյանը:

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում