Life

Երգիչ Մհերը թողարկելու է զուգերգ ու հանդես է գալու մենահամերգով

1 րոպեի ընթերցում

Երգիչ Մհերը թողարկելու է զուգերգ ու հանդես է գալու մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Մհերը մի քանի նոր նախաձեռնություններ ունի ներկայացնելու իր երկրպագուներին: Նա պատրաստվում է նոր երգեր թողարկել: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում երգիչը հայտնեց, որ մոտ օրերս կթողարկի Արմինե Գրիգորյանի հետ զուգերգը:

«Շատ ուրախ երգ ենք ձայնագրել: Կարծում եմ՝ մեր հանրությանը դուր կգա: Առաջիկա շաբաթվա մեջ մենք կներկայացնենք երգը: Դեռ չգիտենք՝ այն տեսահոլովակ կունենա, թե` ոչ: Երգի թողարկելուց հետո, երբ տեսնենք՝ ինչ արձագանք է ստանում, կմտածենք դրա մասին»,- ասաց Մհերը:

Երգիչը պատրաստվում է իր տարեդարձի օրը` նոյեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում հանդես գալ մենահամերգով Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Ամեն տարի իմ ծննդյան օրն ինչ-որ բան եմ կազմակերպել: Կլինի ձայնասկավառակի շնորհանդես, թե նոր նախագիծ, սիրում եմ ծննդյանս օրն իրականացնել: Բավական ժամանակ ունենք պատրաստվելու: Չեմ ուզում շատ փակագծեր բացել: Միայն կասեմ մի շարք անակնկալներ կլինեն»,- եզրափակեց նա:

Մելինե Տոնոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում