Միջազգային

Սկսվել Է Արեւելյան Ղութայի Խարաստա քաղաքից զինյալների եւ նրանց ընտանիքների դուրսբերումը. Syria

2 րոպեի ընթերցում

Սկսվել Է Արեւելյան Ղութայի Խարաստա քաղաքից զինյալների եւ նրանց ընտանիքների դուրսբերումը. Syria

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության ավտոբուսների շարասյունը մարտի 22-ին ժամանել Է Դամասկոսից ութ կիլոմետր հեռավորությամբ գտնվող Խարաստա քաղաք՝ «Ահրար աշ Շամ» զինված խմբավորման անդամներին ու նրանց ընտանիքներին տարհանելու Իդլիբի նահանգ: Ինչպես հայտնել Է Syria հեռուստաալիքը, սիրիացի զինծառայողները մաքրել են Էս Սանավիա հրապարակ տանող ճանապարհը, որտեղ զինյալներին ու նրանց հարազատների մեծ խումբ Է հավաքվել: Նրանց դուրսբերման գործողությունը կանցկացվի երկու փուլով: Ընդամենը Սիրիայի հյուսիս կտեղափոխվեն 1,5 հազար զինյալներ եւ նրանց ընտանիքների 6 հազարից ավելի անդամներ:

«Ահրար աշ Շամը» համաձայնել Է կապիտուլյացիայի ենթարկվել այն բանի դիմաց, որ իր ջոկատներին հնարավորություն ընձեռվի իրենց զենքով տեղափոխվելու Իդլիբի նահանգ, որը վերահսկում են անօրինական կազմավորումները: Համաձայնագրի պայմաններով այն զինյալները, որոնք ցանկանում են մնալ Խարաստայում, կկարողանան օգտվել համաներումից եւ կհանձնվեն իշխանություններին՝ իրավապահ մարմիններում ստուգում անցնելու համար: Նրանցից 30-ը մարտի 21-ին արդեն վայր Է դրել զենքը:

«Ահրար աշ Շամը» զինված ընդդիմության խոշորագույն խմբավորումներից մեկն Է, որը հիմնականում բազավորված Է Իդլիբում եւ Հալեպից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Նրա շարքերում կան շուրջ 20 հազար զինյալ սալաֆիթներ, որոնք արմատական իսլամի հետեւորդներ են: Նրանք չեն մասնակցել միջազգային այն խորհրդակցություններին, որոնք 2017 թվականին Աստանայում անցկացրել են Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան), սակայն նրանք չեն խոչընդոտել ապաԷսկալացման գոտիների ստեղծմանը եւ հարգել են կրակի դադարեցման ռեժիմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Մերձավոր Արևելք

Թել Ավիվը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. կան զոհ և վիրավորներ

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Մերձավոր Արևելք

Ֆրանսիան դատապարտել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի ընդունումը Քնեսեթի կողմից

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

Մերձավոր Արևելք

Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 38 %-ը

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավարտել է Գազային օգնություն հասցնելու համար կառուցված ժամանակավոր նավամատույցի շահագործումը

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Մերձավոր Արևելք

Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Մերձավոր Արևելք

Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Մերձավոր Արևելք

Իսրայելը չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի զինյալների 60 %-ին․ պաշտպանության նախարար

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

Մերձավոր Արևելք

Գազայում հայտնել են փախստականների ճամբարում իսրայելական հարվածից 29 զոհի մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում