Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին. Վարազդատ Հարոյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով, ազգային ընտրանին չի զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի հավաքականներին:

«Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին` Էստոնիայի հավաքականին, լավ թիմ է: Բարձրահասակ, ատլետիկ տղաներ են: Մենք չենք զիջում ոչ Էստոնիայի, ոչ էլ` Լիտվայի թիմերին: Պետք է պայքարենք, որ մինչև Ազգերի լիգայի մեկնարկը հաղթենք ընկերական բոլոր 4 ընկերական խաղերում: Հիմա լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղերին»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը:

Վերջինս նա խոսեց նաև տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկվելու մասին. «Շատ հաճելի է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում հայտնվելը: Թեկուզ երրորդն եմ, բայց ուրախ եմ: Պետք է ավելի շատ աշխատել, ավելի շատ մարզվել և պայքարել բարձր տեղերի համար»,-շեշտեց ֆուտբոլիստը:

Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում 25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպանՎարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ:

Հայերեն English Русский

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն