Սպորտ

Էստոնիայի և Լիտվայի դեմ հանդիպումներում մարտավարական փոփոխություններ կլինեն. Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի և Լիտվայի դեմ հանդիպումներում մարտավարական փոփոխություններ կլինեն. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհավատացնում է՝ Էստոնիայի և Լիտվայի դեմ առաջիկա խաղերի ընթացքում հավաքականն անելու է ամեն բան հաղթանակի համար: Այս մասին Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալիս «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ֆուտբոլիստը՝ անդրադառնալով հավաքականում առկա տրամադրությանն ու սպասելիքներին:

«Տրամադրությունը միշտ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ երկու խաղերում: Չնայած որ լինելու են մարտավարական փոփոխություններ, ֆուտբոլիստների փոփոխություններ, սակայն դա չպետք է ազդի հաղթանակի ցանկության վրա: Կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին»,- ասաց Մխիթարյանը:

Նա անդրադարձավ նաև հավաքականի նորեկին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին՝ ասելով. «Բալեկյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է մերվում հավաքականի մարզումներին: Հուսով ենք՝ խաղերում շատ մեծ օգուտ կտա»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 27-ին Երևանում ընկերական հանդիպումներ կունենա Էստոնիայի և Լիտվայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում