Հենրիխ Մխիթարյանը պատիվ է համարում երեխաների հերոսը լինելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեծ պատիվ է համարում այն, որ այսօր նա հազարավոր մանուկների համար վերածվել է հերոսի: Այս մասին Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալիս «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ֆուտբոլիստը:

«Ես էլ եմ եղել մանուկ, գիտեմ, թե ինչ զգացողություններ են դրանք: Ես էլ եմ ունեցել գլխավոր հերոսներ, ցանկացել եմ նմանվել ինչ-որ ֆուտբոլիստի կամ հերոսի: Դա շատ մեծ պատիվ է, քանի որ նշանակում է, որ հասել ես ինչ-որ բանի, արել ես կարևոր բան երկրի, քեզ հետևողների համար: Շատ ուրախալի է լինել մանուկների հերոսը»,- ասաց Մխիթարյանը:

Նա ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Հավաքելով 190 միավոր` Մխիթարյանն այս մրցանակին արժանացավ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ: Նրան հաջորդում են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը՝ 35 միավոր, և Վարազդատ Հարոյանը՝ 25 միավոր:

Հայերեն English

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն