Արմուշը պատմել է ամերիկյան կյանքի, 41-ամյակի անակնկալների ու «Վիտամին»-ի մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիտամին» ակումբի անդամ, դերասան Արմուշն արդեն երկու տարի է իր ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Օրեր առաջ՝ մարտի 18-ին հումորիստն այնտեղ տոնել է 41-ամյակը: «Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում Արմուշը պատմել է տարեդարձի անակնկալների եւ ամերիկյան կյանքի մասին:

«Այս տարի ծննդյանս օրը լի էր անակնկալներով: Մարտի 17-ի գիշերն աշխատավայրում էի: Որոշել էի մի փոքր շուտ դուրս գալ եւ գնալ տուն: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուզում էի մեր ընտանեկան ավանդույթը շարունակել եւ կնոջս հետ տանը տարեդարձս նշել: Բայց գործընկերներս ինձ ասացին, որ ինչ-որ մեկի ծնունդն է եւ հաճախորդներից մեկը ուզում է, որ կեսգիշերն անց շնորհավորական խոսք ասեմ: Իհարկե, սկզբում չհամաձայնեցի, բայց նրանք համոզեցին ու ասացին, որ բավականին մեծ գումար են տալու, բացի այդ Միստր X-ն էլ իր հերթին էր ասել, որ սպասեմ, քանի որ ինչ-որ մեկը պետք է ինձ հետ հանդիպի: Մտածում էի, աշխատանքից հետո գործընկերներս կշնորհավորեն եւ վերջ: Երբ բեմ բարձրացա, այդ ժամանակ սրահ մտան կինս, ընտանիքիս անդամները եւ գործընկերներիս հետ շնորհավորեցին: Իսկապես, անսպասելի էր ինձ համար: Կինս բոլորին ասել էր, որ ամեն ինչ անեն, որ մնամ աշխատավայրում: Այդ ամենն ինքն էր կազմակերպել: Ճիշտ է, շատերի համար հնարավոր է սա սովորական անակնկալ լինի, բայց իմ կյանքում սա առաջին անգամ էր եւ երբեք նման անակնկալ չէի ստացել»,- ասաց Արմուշը:

Հումորիստը նշեց, որ մինչեւ ուշ գիշեր ընկերների եւ հարազատների հետ մնացել են եւ տոնել 41-ամյակը: Անակնկալները այդքանով չեն ավարտվել: «Առավոտյան տղաս է շնորհավորել: Բանաստեղծություն էր գրել ինձ համար բացիկի մեջ: Ես նաեւ այս շրջանում խաղում եմ «Չիպոլինո» երաժշտական մյուզիքլում: Իմ խաղընկերները նույնպես ինձ համար անակնկալ էին պատրաստել: Հետաքրքիր է, որ 40-ից հետո սկսել եմ նման բաներից հուզվել, բայց չգիտեմ՝ ինչու»,- հավելեց նա:

Անդրադառնալով ամերիկյան կյանքին եւ առաջիկա ծրագրերին՝ հումորիստն ասաց, որ արագ է ինտեգրվել ԱՄՆ-ում: «Ինձ համար այնքանով էր հեշտ, որ մինչեւ բնակություն հաստատելը շատ անգամ եմ եկել այստեղ եւ արդեն ծանոթ էի թե փողոցներին, թե կենցաղին: Ոչ ոքի նեղություն չենք տվել: Երբ արդեն հաստատվեցինք, առաջին տարին էր դժվար: Հիմնական դժվարությունն օրենքներն էին: Բայց, անկախ ամենից, եթե նոր տեղ ես գնում, ապա պետք է սկսես զրոյից: Հիմա ամեն ինչ ընթանում իր հունով: Զբաղվում եմ նրանով, ինչով զբաղվում էի Հայաստանում»,- հայտնեց Արմուշը:

Դերասանն ԱՄՆ-ում զբաղվում է հանդիսավարությամբ, Վահագն Գրիգորյանի հետ իրականացնում են «32 comedy show»-ն եւ խաղում ներկայացումներում: «Այստեղ փորձում ենք ակտիվացնել stand-up ժանրը: Փորձը ցույց է տվել, որ այն հետաքրքիր է մարդկանց համար: Ի դեպ, նկատել եմ, որ նաեւ մարդիկ կարոտել են «Վիտամինին»: Երբ Հրանտ Թոխատյանի 60-ամյակի առթիվ համերգ էին կազմակերպել, ես, Տիգրանն ու Վաչեն ելույթ ունեցանք: Չեք պատկերացնի, թե դահլիճն ինչպես դիմավորեց մեզ: Ճիշտ է, այստեղ կան տաղանդավոր հումորիստներ, որոնք ներկայացնում են Ամերիկայի կենցաղը, եւ հանդիսատեսը նրանց էլ է սիրում, բայց մեզ այլ կերպ ընդունեցին: Թող ներեն ինձ բոլոր հումորային ակումբները, բայց «Վիտամինից» հետո այդ տեղը թափուր է մնացել»,- ասաց Արմուշը:

Հետաքրքրվեցինք՝ ԱՄՆ-ում հնարավո՞ր է «Վիտամինը» շոուներ կազմակերպի, հումորիստը պատասխանեց. «Շատ ուրախ կլինեմ, որովհետեւ մարդիկ էլ են դրան սպասում: Եթե նորից առաջարկ լինի եւ հեռուստատեսությամբ ցուցադրեն, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի շրջագայություններ կազմակերպել: Ճիշտ է, հիմա յուրաքանչյուրս էլ մեր գործով ենք զբաղված, բայց առաջարկի դեպքում մենք կհամախմբվենք, քանի որ մենք էլ ենք կարոտել»:

Արմուշը շատ է կարոտում Երեւանը, իր ընկերներին: Նրա ընտանիքի անդամներն էլ դժվար են համակերպվում ԱՄՆ կենցաղին, կարոտը կանչում է Հայաստան: «Կինս ու մեծ տղաս մինչեւ հիմա չեն ինտեգրվել: Գրեթե ամեն օր ասում են՝ «ուզում ենք Հայաստան գնալ»: Աստված առաջ, խոստացել եմ արձակուրդներին ուղարկել իրենց: Թող մի լավ կարոտներն առնեն գան: Հնարավոր է՝ ես չկարողանամ գալ»,- եզրափակեց Արմուշը:

Մելինե Տոնոյան

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը