ԱՄՆ պետդեպը հերքել է Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մարտի 20-ին հայտարարություն էր ասել այն մասին, թե ԱՄՆ հետ համաձայնության են եկել ամերիկյան զորքերի՝ Մանբիջից հետ քաշվելու հարցում և այժմ սպասում են դրա իրականացմանը:

Այս հայտարարության մասին հարցին ի պատասխան Նոյերթն ասել է. «Դա շատ զվարճալի է, քանի որ այդ մասին որևէ համաձայնություն չի եղել»:

Ավելի վաղ այս մասին հայտարարություն էր արել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ ասելով, որ իրենք հետ չեն քաշվելու Մանբիջից:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին