Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը պատրաստ է Հայաստանում տուրիզմի զարգացման առաջարկություններ քննարկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մարտի 15-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հայաստանում զբոսաշրջության խթանմանը վերաբերող հարցերի քննարկմամբ:ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը, մեկնաբանելով այդ որոշումը, «Արմենպրես»-ին ասել է, որ ստեղծված աշխատանքային խմբի նպատակն է լինելու քննարկել այս ուղղությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Արամ Արարատյանը նշել է, որ խմբում ներգրավված են մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնղեկավարելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը:

Հիշեցնելով, որ 2017թ. Հայաստանում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է շուրջ 18 տոկոս աճ և այս տարի վարչապետը նպատակ է դրել պահպանել այդ դրական միտումն ու էլ ավելի բարձր ցուցանիշներ գրանցել, խոսնակը հրավիրել է շահագրգռված բոլոր անձանց ակտիվ ներգրավվել այդ քննարկումներին, իրենց մոտեցումները և պատկերացումները ներկայացնել Հայաստանում զբոսաշրջության զարգացման խթանման վերաբերյալ՝ լավագույն լուծումներ տալու նպատակով:

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ