Իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինյան գրոհայինների դիրքերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
![Իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինյան գրոհայինների դիրքերի ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/926609.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական տանկերը կրակ են բացել պաղեստինյան գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան հերթական պայթյունի, որ տեղի է ունեցել Գազայի հատվածում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը, որն ավարտվել է առանց իսրայելական կողմի կորուստների, ընթացիկ ամսվա ընթացքում արդեն չորրորդն է:
«Պայթուցիկ սարքը գործարկվել է Գազայի հարավային հատվածում: Այդ հատվածում պայթյունի պահին իսրայելցի զինվորականներ չեն եղել: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակ են բացել «Համաս» ահաբեկչական խմբավորմանը պատկանող դիտարկման կետի ուղղությամբ»,- ասված է Իսրայելի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Իսրայելը տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը գցում է «Համաս» իսլամիստական շարժման վրա՝ հորդորելով ապահովել հրադադարի պահպանումը պաղեստինյան բոլոր խմբերի կողմից: