Երգերս մեկ բաժակ սուրճի նման են. տեղի ունեցավ երգահան Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երգի պետական թատրոնում մարտի 16-ին տեղի ունեցավ երգահան Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոն։ Համերգային ծրագրում երգահանի հեղինակած երգերը կատարեցին Արթուր Գրիգորյանը, Էմմա Ասատրյանը, Սերգեյ Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Նարեկ Բավեյանը, Գրիգոր Կյոկչյանը, Էրիկը, Արսեն Սաֆարյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Մաշա Մնջոյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Սարո Թովմասյանը, Մարտա Կիրակոսյանը, Սոնա Շահգելդյանը, Նառան եւ այլ երգիչներ։

«Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Անիտա Հախվերդյանը նշեց, որ երեկոն կազմակերպելն իր ընկերների մտահաղացումն էր։

«Սա 3-րդ ստեղծագործական երեկոս էր։ Պարզապես, ընկերներս որոշեցին, որ ժամանակն է։ Իսկ Արթուր Գրիգորյանն ասաց, թե վաղուց պետք է լիներ այս երեկոն։ Այդպես որոշեցինք եւ իրականացրեցինք։ Շատերն ասում են, որ երգերս մեկ բաժակ սուրճի նման են, ամեն մեկն իր համն ունի։ Ես իմ բոլոր գրած երգերը սիրում եմ։ Եթե ինչ-որ երգ չսիրեմ, ապա դուք այդ երգը չեք լսի»,- ասաց Անիտան։

Անիտա Հախվերդյանի ստեղծագործական երեկոյին ներկա էրՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։

Հայերեն

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ