Տարածաշրջանային

Թուրքական օդուժը Աֆրինում հիվանդանոց է ռմբակոծել. կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Թուրքական օդուժը Աֆրինում հիվանդանոց է ռմբակոծել. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով SANA գործակալությունը, ավիահարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Հիվանդանոցի աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ հիվանդանոցն ավիահարվածների հետևանքով նյութական լուրջ վնասներ է կրել:

Աղբյուրը նշել է, որ թուրքական օդուժի հարվածների հետևանքները խոչընդոտում են հիվանդանոցի աշխատակիցներին օգնություն ցուցաբերել վիրավոր խաղաղ բնակիչներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում