Life

Ջենիֆեր Լոպեսը ներկայիս ժամանակահատվածը համարում է իր կյանքի լավագույն շրջանը

1 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսը ներկայիս ժամանակահատվածը համարում է իր կյանքի լավագույն շրջանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջենիֆեր Լոպեսը բարձունքում է և Harpersbazaar ամսագրի շապիկին: Երգչուհին սիրահարված է և չի վախենում ընդունել դա:

Harpersbazaar-ին տված հարցազրույցի ժամանակ նա անկեղծացել է և խոսել իր և ամերիկացի բեյսբոլիստ Ալեքսանդր Էմանուել Ռոդի հետ հարաբերությունների, ինչպես նաև չափազանց աշխատասեր լինելու մասին:

«Ես ինձ զգում եմ երիտասարդ և հեռու ժամանակի ազդեցությունից: Սա ինքս ինձ կրկնում եմ օրը մի քանի անգամ: Տարիքը միայն մեր մտքում է»,-հայտնել է երգչուհին:

Թեև, ըստ նրա, չունի հանգիստ կյանք և անընդհատ ճանապարհորդում է, միևնույն է՝ չի բողոքում: Վերջինս վաստակում է միլիոններ որպես երգչուհի, պրոդյուսեր, դերասանուհի:

«Իմ կյանքը լի է ուրախ և սիրելի մարդկանցով, իսկ իմ աշխատանքի վայրը՝ արկածներով»: Երգչուհին սա համարում է իր կյանքի լավագույն շրջանը:

Պատրաստեց՝ Քրիստինա Գալստյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում