Փայլանին զայրացրել է մեջլիսի բյուջետային հանձնաժողովում իրենց տեղերն ազգայնականներին տալու փաստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը սկսել է իր ազդեցությունն ունենալ օրենսդիր մարմնի հանձնաժողովների աշխատանքի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվամիջոցը, պատգամավորներ Նուրսել Այդողանի, Ահմեթ Յըլդըրըմի և Իբրահիմ Այհանի՝ պատգամավորական մանդատից զրկվելուց հետո քրդամետ կուսակցության անդամների թիվը մեջլիսի բյուջետային հարցերով հանձնաժողովում նվազել է 3-ի (Գարո Փայլան, Էրթուղրուլ Քյուրքչյու, Բեդիա Օզգյոքչե Էրթան): Ընդ որում, հեռացած պատգամավորների փոխարեն տեղեր են հատկացվել «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով բյուջետային հանձնաժողովի անդամ է, իր դժգոհությունն է հայտնել հանձնաժողովում անդամակցելու իրենց իրավունքը ազգայնականներին փոխանցելու փաստի առնչությամբ: Հանձնաժողովի աշխատանքների ժամանակ նա ընդգծել է, որ Ահմեթ Յըլդըրըմը՝ խորհրդարանական խմբակցության իրենց նախկին ղեկավարը, ով հանձնաժողովում 1,5 տարի աշխատել էր, 15 օր առաջ զրկվեց մանդատից Էրդողանին «փադիշահ թափթփուկ» անվանելու համար: Նա հիշել է նաև հանձնաժողովում գտնվող Իբրահիմ Այհանին, ով ընդամենը սոցիալական ցանցում գրառման պատճառով զրկվեց մանդատից, քանի որ այդ գրառումը համարվեց «ահաբեկչության քարոզչություն»:

«Մենք այստեղ ժողովրդի կամքն ենք ներկայացնում: Եթե դուք ժողովրդի մի մասի կամքը ներկայացնող պատգամավորներին այսպիսի շինծու հիմնավորումներով զրկում եք պատգամավորությունից, ապա իմացեք, որ մի օր էլ նույնը տեղի կունենա ձեր պատգամավորների հետ»,- ասել է նա:

Դիմելով հանձնաժողովի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող նախագահին, նա հեգնել է՝ ասելով, թե պարզապես հիացած է այն փաստով, թե ինչ արագությամբ են մեջլիսի պատերից հանվել իրենց պատգամավորների անունները կրող ցուցանակները:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ, այժմ ունի ընդամենը 50 պատգամավոր: Հարուցված տարբեր դատական գործերից հետո պատգամավորական մանդատներից զրկվել են Ֆիգեն Յուքսեքդաղը, Ֆերհան Էնջյուն, Լեյլա Զանան, Բեսիմե Քոնջան, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը, Իբրահիմ Այհանը, Ահմեթ Յըլդըրըմը:

Հայերեն English

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը