Սպորտ

Մխիթարյանն ընթացող քվեարկությամբ այս պահին «Արսենալ»-«Միլան» խաղի լավագույն ֆուտբոլիստն է

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ընթացող քվեարկությամբ այս պահին «Արսենալ»-«Միլան» խաղի լավագույն ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-«Միլան» խաղի լավագույն ֆուտբոլիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արսենալ»-ի պաշտոնական կայքը սկսել է լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: 4 ֆուտբոլիստների շարքում նաև Մխիթարյանն է: Նրա հետ լավագույն կոչման համար պայքարում են նաև պաշտպան Շկոդրան Մուստաֆին, կիսապաշտպան Գրանիտ Ջական և հարձակվող Դենի Ուելբեկը: Մխիթարյանն ընթացող քվեարկությամբ այս պահին առաջատար է. նրա օգտին 35 տոկոս ձայներ կան: Հաջորդը՝ Դենի Ուելբեկն է՝ 32 տոկոսով:

Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ՝ երկու խաղերում հաղթելով «Միլան»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 69-րդ րոպեին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում