Էլլեն Ասատրյանը «Երեւի» հեռուստասերիալում անբարոյական կնոջ մարմնավորելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կենտրոն» հեռուստաընկերությունում հեռարձակվող «Երեւի» հեռուստասերիալում դերասանուհի Էլլեն Ասատրյանը մարմնավորում է անբարոյական կնոջ` Սոֆյայի կերպարը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ իր համար շատ բարդ է մարմնավորել խառնակիչ կնոջ կերպարը:

«Մարմնավորում եմ անբարոյական աղջկա կերպար, որն իրականում շատ բարդ է: Այդ պատասխանատվության տակից կարող եմ դուրս գալ միայն ռեժիսոր Վահե Սայանի օգնությամբ: Մշտապես ճիշտ ուղու վրա է դնում: Ամեն օր լավ խոսքեր եմ լսում: Ինձ համար ամենակարեւորն իր գնահատականն է, քանի որ նա իր գործում պրոֆեսիոնալ է: Բարդությունը միայն դերի հետ է կապված: Իրականում բացասական կերպարներ կերտելը շատ բարդ են: Անկողնային, բաց տեսարաններ եւ անպարկեշտ արտահայտություններ կան, որոնք ես իրական կյանքում երբեք չէի օգտագործի: Մի փոքր բարդություններ լինում են, բայց ես խելացի մարդ եմ եւ հասկանում եմ, որ դա աշխատանք է, որը բացարձակ կապ չունի անձիս հետ»,- ասաց Էլլենը:

Դերասանուհու կարծիքով՝ բարոյական եւ առաքինի լինելը չի որոշվում բաց տեսարաններ կերտելու եւ չկերտելու մեջ: «Եթե դերասանը պետք է նկարահանվի անկողնային տեսարաններում, ապա պետք է ամեն ինչ անել, որ բնական ստացվի: Չեմ կարծում, որ իրական կյանքում մենք վերարկուներով ենք քնում: Իսկ եթե այդ տեսարանները բացակայեն, ապա հաստատ կգտնվի մեկը, ով կասի՝ ոչինչ չէին արել, ինչպես է հղիացել եւ այլն: Միշտ էլ մարդիկ կան, որ ինչ-որ բանից դժգոհում են»,- ավելացրեց դերասանուհին:

Էլլենը նաեւ դիտարկեց այն փաստը, որ շատ հեռուստադիտողներ դերն անձնավորում են դերասանին: «Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք դիտելով հասկանում են, որ դա ընդամենը կերպար է: Այն մարդիկ, որոնք մտածում են, որ ես խաղում եմ այն ինչ-որ կամ, միայն հաջողության նշան է: Փաստորեն ես համոզել եմ մարդկանց, որ իմ կերպարն իրական է: Եթե հավատում են, ապա աշխատանքը լավ է արվել»,- եզրափակեց նա:

Մելինե Տոնոյան

Հայերեն

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres

Քննարկվել են ջրային ոլորտի մասնագիտական ներուժի զարգացման հարցերը

Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը Հորմուզում

Կոմիտասի արխիվները կթվայնացվեն. թանգարան-ինստիտուտը մեկնարկեց նոր նախագիծ