«Նեմրա» խումբն իր երկրպագուներին կուրախացնի նոր համերգային ծրագրով 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք խումբը, որը հայտնի է «I’m a liar», «Born in 94», «Connection lost» և մի շարք այլ երգերով, իր երաժշտության երկրպագուներին նոր տոն կպարգևի: Խումբը վեցամյա գործունեությունը նշելու նպատակով ապրիլի 6-ին մենահամերգով հանդես կգա Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: «Նեմրա»-ն առաջարկում է երաժշտասերներին միասին «թռչել» համանուն մոլորակ:

«Ներկայացվելուեն մեր հին ու նոր երգերը, որոնց թվումեն «Born in 94» և «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հնչած «I'm a Liar» ստեղծագործությունները: Համերգին նաև ելույթ կունենան հատուկ հյուրեր, որոնց անունները կբացահայտենք ավելի ուշ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի վոկալիստ և կիթառահար Վանը:

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու նպատակով խումբը մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որտեղ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Վանի խոսքով` նախագծին մասնակցելուց հետո իրենց գործունեության մեջ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: «Շարունակում ենք աշխատել նույն ոգով` հավատարիմ մնալով մեր երաժշտական ոճին»,-շեշտեց նա:

Խումբը ներկայումս բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում: «Նեմրա»-ի անդամներն աշխատում են երկրորդ սկավառակի ձայնագրման վրա: Ձայներիզը կկոչվի դրանում զետեղված 11 երգերից մեկի վերնագրով` «Hmm»:

Վանը կատակով ասաց, որ մարդիկ այն կլսեն և կասեն. «Հը՜մ»: «Այդ ստեղծագործությունը մեզ համար շատ սիրելի է, բովանդակային առումով՝ արժեքավոր»,-նշեց երգիչը:

Վանը խոստացավ խմբի մենահամերգին հրաշալի երաժշտական ժամանց ապահովել իրենց երգարվեստի բոլոր սիրահարների համար:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո