Հասարակական

Գարեգին Բ-ի ձեռամբ Դնեպրում հայկական եկեղեցի կօծվի

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ի ձեռամբ Դնեպրում հայկական եկեղեցի կօծվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին ԲԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Դնեպրում մարտի 17-ին կկայանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման եւ բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է AnalitikaUA.netկայքը` հղում անելով Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմին:

Միջոցառումն անցկացվում է Ուկրաինայի հայերի միության, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի, Ուկրաինայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Ինչպես հայտնի է, եկեղեցիների կառուցումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի համայնքի հիմնական գործերից մեկն է:

Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն կլինի, այլեւ կծառայի որպես մշակութային կենտրոն:

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը կմասնակցի նաեւ Ուկրաինայի հայերի միության եռամսյակային կոնֆերանսին, որը տեղի կունենա Hyatt Regency Kyiv հյուրանոցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում