Անընդհատ մտածում եմ փոքրիկիս գրկելու մասին. Սիդնի Գրիգորյանը սպասում է զավակի ծնունդին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիդնի Գրիգորյանը հղիության 5-րդ ամսում է: Իր ամուսին Ցոլակը և նա արու զավակ կունենան: Այս մասին «Արմենպրես լայֆ»-ին հայտնել է Սիդնին:

«Թերեւս կանանց տոների ամենամեծ նվերն իմ ամուսինն է, որ այս օրերին մենք միասին ենք անցկացնում եւ իմ բալիկը, որին կրում եմ կրծքի տակ: Աննկարագրելի զգացում եմ ապրում: Շատ հաճելի, կանացի եւ նուրբ եմ ինձ զգում: Այս տարվա զգացմունքներս չեմ կարող համեմատել նախորդ տարիների հետ: Չեմ ուզում այս վիճակն ավարտվի: Ամեն ամիս մտածում եմ, որ երեխայի ծնվելու օրերը մոտենում են: Բայց մի փոքր էլ վախենում եմ, բայց դեռ դրա մասին աշխատում եմ չմտածել եւ վայելել կարգավիճակս»,- ասաց Սիդնին:

Սիդնին նշեց, որ առաջնեկին լույս աշխարհ կբերի հուլիսի կեսերին: «Անհամբերությամբ ենք փոքրիկին սպասում: Դա այնպիսի զգացում է, որ ոչնչի հետ չես կարող համեմատել»,- հավելեց նա:

Փոքրիկի անվանակոչման հետ կապված, երգչուհին ասաց, որ դեռ չեն որոշել: Մի քանի տարբերակներ կան, բայց դրանք վերջնական չեն:

Սիդնին եւ Ցոլակը պսակադրվել են նախորդ տարի ապրիլին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Մելինե Տոնոյան

Հայերեն

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո