Life

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծն արդեն սիրվել է հեռուստադիտողի կողմից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծն արդեն սիրվել է հեռուստադիտողի կողմից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Warner Brothers Production-ի Little Big Shots-ը բարձր վարկանիշ ունեցող մանկական հաղորդումներից է, որը եվրոպական մի շարք հեռուստաընկերություններում մեծ տարածում է գտել եւ սիրվել հեռուստադիտողի կողմից: «Շանթ» հեռուստաընկերությունը նույնպես նախագիծն իրականացնելու իրավունք է ստացել: «Մեծ փոքրիկներ» խորագրով հաղորդումն օրեր առաջ հեռարձակվել է եթերում: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում մանկական հաղորդման պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը հայտնեց, որ առաջին թողարկումը սիրվել է հեռուստադիտողի կողմից: Նրա խոսքով, բազում զանգեր ու նամակներ են ստացել առաջին եթերից հետ, իսկ դիտումների բարձր ցուցանիշները փաստում են, որ այն մեծ արձագանք է ստացել:

«Մեծ փոքրիկները» նախագիծը բացահայտում է տարբեր ոլորտներում իրենց լավագույնս դրսեւորած, տաղանդավոր երեխաներին: Կարեւոր նախապայման է, որ երեխան անկաշկանդ լինի եւ արտիստիկ: Հնարավոր է՝ երեխան տաղանդավոր լինի, բայց չկարողանա ազատ շփվել: Նախորդ տարվա դեկտեմբերից, երբ անոնսը թողարկվեց, բազում հայտեր ենք ստացել: Արդեն նկարահանել ենք զգալի թվով թողարկումներ, սակայն շարունակում ենք հայտագրումը: Նկարահանումներն այս պահին էլ շարունակվում են: Այնպես որ, եթե նախագիծը դիտելուց հետո ծնողները հասկանան, որ իրենց երեխաներն էլ են համապատասխանում հաղորդման ձեւաչափին, ապա կարող են հայտագրել»,- ասաց հաղորդման պրոդյուսերը:

Աննա Թադևոսյանի խոսքով` ոչ բոլոր հայտագրված երեխաներն են մասնակցում հաղորդմանը: «Յուրաքանչյուր ծնող կարծում է` իր երեխան շատ տաղանդավոր է եւ ամենալավը: Բայց պետք է օբյեկտիվ լինել»,-հավելեց նա:

Պրոդյուսերը նշեց նաև, որ, ըստ մասնագիտությունների, տաղավարում պարբերաբար կհյուրընկալեն հայտնի մարդկանց: «Առաջին թողարկմանը հրավիրել էինք ռեփեր Միշոյին (Միքայել Աբրահամյան.խմբ), քանի որ հաղորդման մասնակիցներից էր ռեփ կարդացող Արմանը:

Փոքրիկի ցանկություն էր հայտնել ռեփ կարդալ անվանի ռեփերի հետ: Մենք այդ հնարավորությունը նրան ընձեռեցինք»,-եզրափակեց Աննա Թադեւոսյանը:

Մելինե Տոնոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում