Երբեք ոչ ոքի չեմ խնդրի, որ երեխաս նկարահանվի հաղորդման մեջ կամ երգի համերգի ընթացքում. Իրինա Թովմասյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանի երեխաները վերջին շրջանում ակտիվ գործունեություն են ծավալում: Շատերին է հայտնի, Մեգին իր հաստատակամ քայլերն է կատարում երաժշտական եւ դերասանական ոլորտում: Ալյան եւ Մարիան էլ գնում են քոլեջ, հաճախում վոկալի դասերի, պարի եւ գեղարվեստական մարմնամարզության (գիմնաստիկա), մասնակցում համերգային ծրագրերի եւ նկարահանվում 21 TV-ի «Մռութիկ» մանկապատանեկան հաղորդմանը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում Իրինան պատմեց, որ հատկապես փոքրիկները մեծ հաճույքով են հաճախում պարապմունքներին եւ նկարահանումներին:

«Երբեք ինչ-որ բան ստիպողաբար չեմ արել: Եթե մի օր հանկարծ չցանկանան երգի դասերի գնալ, ապա դուրս կգան: Ալյան եւ Մարիան ամեն ինչով փորձում են նմանվել Մեգիին: Եթե որեւէ պահին զգամ, որ հոգնում են, ապա չեմ ուղարկի: Ես ոչինչ չեմ ստիպում: Դա նրանց ցանկությունն է: Նկարահանումներին էլ մեծ սիրով եւ ոգեւորությամբ են գնում: Նույն բանը ժամանակին Մեգիին էին ասում, թե ինչու ես երեխային ծանրաբեռնում: Ես բոլոր մայրերին խորհուրդ եմ տալիս, որ իրենց երեխաներին տանեն այնտեղ, որտեղ փոքրիկներն են ցանկանում: Այդպես նրանք սիրով են գնում եւ ձգտում են սովորել»,- ասաց Իրինան:

Թերեւս, հայտնի մարդկանց երեխաները միշտ ուշադրության կենտրոնում են եւ հաճախ հայտնվում են քննադատությունների եւ շահարկումների կենտրոնում:Իրինա Թովմասյանը այս անչությամբ ասաց. «Ոչ հաճախ, բայց խոսակցություններ միշտ էլ լինում են: Շատերի մոտ կարծիք կա, որ հայտնի մարդիկ՝ օգտվելով իրենց դիրքից, փորձում են երեխաներին էլ առաջ տանել: Մեր պարագայում նման բան չկա: Ես երբեք ինչ-որ մեկի չեմ խնդրի, որ երեխաս նկարահանվի հաղորդմանը կամ երգի համերգին: Ես փորձում եմ համացանցում ցույց տալ իրենց ունակություններն ու տաղանդը:

Բոլոր տաղանդավոր երեխաներն էլ առաջ են գնում: Պարզապես, պետք է մայրիկները ժամանակ գտնեն եւ աշխատեն իրեն երեխաների հետ: Նմանատիպ խոսակցությունների հետ առնչվել ենք, երբ Մեգին շատ փոքր էր: Հերիք էր Մեգիին տեսնեին բեմի վրա, դադարում էին խոսել: Ես երբեք իմ երեխաներին ինչ-որ տեղ չեմ տարել կամ ծանոթի միջոցով առաջ տարել: Հիմա այդ խոսակցությունների վրա ուշադրություն չեմ դարձնում»:

Բազմազավակ մայրիկը խոստովանեց, որ երեխաներին խնամելու հարցում ոչինչ չէր հասցնի, եթե չօգնեին իր մայրիկն ու երեխաների դայակները: «Շնորհակալ եմ, որ կողքիս են եւ օգնում են երեխաներիս տանել ամեն տեղ: Մեգին այսքան բանի չէր հասնի, եթե չլիներ իմ մայրը: Եթե ես մենակ լինեի, ապա չէի հասցնի համ աշխատել, համ հասցնել երեխաներիս իրենց դասերին»,- եզրափակեց Իրինան:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Իրինա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հայերեն

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres

Քննարկվել են ջրային ոլորտի մասնագիտական ներուժի զարգացման հարցերը

Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը Հորմուզում

Կոմիտասի արխիվները կթվայնացվեն. թանգարան-ինստիտուտը մեկնարկեց նոր նախագիծ

Բելգիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ