ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Թեհրան հարաբերությունները վերելքում են: Հայաստանն ակնկալում Իրանի Իսլամական Հանրապետության հետ է կապերի ընդլայնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Iran Daily»-ն փոխանցել է Իրանում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի խոսքերը: Դիվանագետը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրները զարգացրել են քաղաքական, տնտեսական և մշակութային գոհացուցիչ հարաբերություններ: Նա ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Թումանյանն ասել է, որ այդ կապերը կայուն են և չեն կարող ազդեցության ենթարկվել երրորդ երկրների կողմից:
Իրանական լրատվամիջոցը հիշեցրել է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջհանգիրիի փոխադարձ այցերի մասին: