Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող
1 րոպեի ընթերցում
![Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/925701.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 3:0 հաշվով ավարտված մրցավեճում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպումից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները, որոնց համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով 8,8 գնահատականը:
8,8 գնահատականը ստացել է նաև Պետեր Չեխը, սակայն վերջինս զիջել է Մխիթարյանին վիճակագրական տվյալներով: