Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել
1 րոպեի ընթերցում
![Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/925619.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի ավագ Լեո Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծնվել է Մեսսի և իր կնոջ` Անտոնելա Ռոկուցոյի երրորդ տղան: Նրան անվանակոչել են Չիրո: Մեսսին ունի ևս երկու տղա` Տիագոն և Մատեոն:
Որդու ծննդյան կապակցությամբ Մեսսին չի մասնակցի Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի «Մալագա»-ի դեմ խաղին: