Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:

«Հայ ֆուտբոլիստը ամիսը սկսեց հրաշալի մարզավիճակում` «Էվերթոն»-ի հետ խաղում կատարելով երեք գոլային փոխանցում: Նա ևս երկու գոլային փոխանցում կատարեց Եվրոպայի լիգայում «Էսթերսունդ»-ի դեմ խաղում` նպաստելով 0-3 հաշվով հաղթանակին: Փաստացի Մխիթարյանը փետրվարի ամսվա ընթացքում գոլային փոխանցում է կատարել յուրաքանչյուր 65.8 րոպեն մեկ անգամ:

Մխիթարյանը փետրվար ամսվա «Արսենալ»-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում շրջանցել է Նաչո Մոնրեալին և Աարոն Ռեմսիին, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում