Life

Սիրուշոյի մենեջերը մանրամասներ է փոխանցել երգչուհու համերգային շրջագայություններից.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

3 րոպեի ընթերցում

Սիրուշոյի մենեջերը մանրամասներ է փոխանցել երգչուհու համերգային շրջագայություններից.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Սիրուշոն այս օրերին «Արմատ» ձայնասկավառակի շրջանակներում իրականացնում է նույնանուն համերգային արշավը: Երգչուհին համերգներով արդեն հանդես է եկել Բելգիայում, Հոլանդիայում: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանը:

«Սիրուշոն մեկնարկեց «Արմատ» համերգային արշավը դեռևս 2017-ին: Նա համերգային շրջագայություններ է ունեցել Կանադայի Տորոնտո, Մոնրեալքաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայում, տարեվերջին նաև Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում` այնտեղի հայ համայնքի հրավերով: Պետք է նշել, որ հաջողված շոու դառնալուց զատարդեն վերածվել էմի յուրօրինակ կամուրջի, որը համախմբում է աշխարհասփյուռ հայերին: «Արմատ»-ը վարակիչ է և այն շրջելու է բազմաթիվ հայկական խոշոր համայնքներով»,- ասաց Նունեն:

Մենեջերի խոսքով`հանդիսատեսի ջերմությունը և ոգևորվածությունն ի հայտ էր գալիս ոչ միայն լեփ-լեցուն դահլիճներում, այլ նաև առցանց հարթակներում, որտեղ երկրպագուները կիսվում էին իրենց խանդավառությամբ և Սիրուշոյին կրկին տեսնելու սպասումներով:

«Երկու ժամ կենդանի հնչողությամբ համերգները համակցվել են հանդիսատեսի բուռն ծափահարություններով և հոտնկայս պարերով:Երկրպագուները համերգներից հետո, դեռ երկար ժամեր չէին լքում դահլիճները՝ փորձելով Սիրուշոյին հետ բերել կամ հնարավորություն ունենալ շփվել և լուսանկարվել նրա հետ»,- ավելացրեց Նունեն:

Վերջինս նշեց, որ Սիրուշոն իր շրջագայությունների ընթացքում ավանդույթ է դարձրելնաևհանդիպել սփյուռքում բնակվողականավոր գործիչներին, արվեստագետներին ևտեղի հայհամայնքի ներկայացուցիչներին ՝ ծանոթանալու նրանց ձեռքբերումներին և դրանք իր լսարանին մատուցելու նպատակով:

«Բելգիայում և Նիդեռլանդներում կայացած համերգային արշավի ընթացքում Սիրուշոն հասցրեց հանդիպումներ ունենալ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին այցելել «Վան» կիրակնօրյա դպրոց և ՀԲԸՄ-ի Նիդերլանդների երիտասարդ ներկայացուցիչների գրասենյակ, «Աբովյան» մշակութային կենտրոն: Հատկապես կարևոր էին համայնքների ղեկավարների և տեղի եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումները: Բելգիայում Սիրուշոն ևս ունեցավ հանդիպումներ հայ ականավոր գործիչների հետ՝ «Հայ Տուն» կենտրոնի նախաձեռնությամբ»,- եզրափակեց Նունեն:

Շուտով Սիրուշոյի մենահամերգներ սպասվում են նաև Նյու Ջերսիում և Բոստոնում՝ մարտի 17-ին և 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում