Սպորտ

Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ 

1 րոպեի ընթերցում

Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական «Ակտոբե»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում: «Ակտոբե»-ն ընկերական խաղում մրցում էր բելառուսական «Տորպեդո-Բելազ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Մարկոս Պիզելին կրկին «Ակտոբե» է վերադարձել ընթացիկ տարվա փետրվարի 14-ին: Պիզելին 2014/15 թվականներին արդեն եղել է ղազախական այս թիմի կազմում` մասնակցել 50 խաղի` դառնալով 13 գոլի հեղինակ: Մարկոս Պիզելին մինչ այս հանդես էր գալիս Քաթարի «Ալ-Շաբաբ»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում