Քաղաքականություն

Մարիա Զախարովան պատասխանել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության նպատակահարմարության մասին հարցին

1 րոպեի ընթերցում

Մարիա Զախարովան պատասխանել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության նպատակահարմարության մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ստեփանակերտի մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին` նպատակահարմար համարո՞ւմ է Ստեփանակերտի վերադարձը բանակցություններին, Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտնի է.

«Այն արտահայտված է համապատասխան փաստաթղթերում, որոնք տեղադրված են արտաքին գործերի նախարարության կայքում: Եթե այդ հարցում նոր մանրամասներ կամ զարգացումներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման տեղյակ կպահենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում