Սպորտ

Վենգերը պաշտպանել է Մխիթարյանին և Օբամեյանգին 

1 րոպեի ընթերցում

Վենգերը պաշտպանել է Մխիթարյանին և Օբամեյանգին 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտության և նորեկներ Մխիթարյանի ու Օբամեյանգի մասին:

«Հարմարվելու համար նորեկներին ժամանակ է պետք: Պարտությունները ճնշում են նրանց: Նրանք նոր են «Արսենալ»-ում, սակայն վստահ եմ, որ կստացվի: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղացին ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլ: Մենք գիտեինք, որ առաջին կեսում դժվարին հանդիպում է սպասում: Նրանք օգտվեցին մեր պաշտպանական թույլ կողմերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթի»-ին (0:3): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում